211652_close_icon
views-count1778 դիտում article-date 21:19 12-01-2022

Արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու. ՓՈՒՎ-ի հաշվետվությունը

ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:

ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ըստ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանի զեկույցի՝ վերահսկվել և INSARAG չափորոշիչներին համապատասխան ներքին որակավորման թիմերի ստուգաթերթի համաձայն գնահատվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ ) թիմերի 32-ժամյա դաշտային վարժանքները:

Վարչությունը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև) Շվեյցարական ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքին: Մասնակցություն է ցուցաբերվել Օրհիդ քաղաքում ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան Աղետների Արձագանքման Համակարգման Գրասենյակի (EADRCC) կողմից անցկացված «Հյուսիսային Մակեդոնիա-2021» աղետների հետևանքների կառավարման դաշտային և հրամանատարաշտաբային վարժանքներին:

Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին» փոխըմբռնման հուշագիր: Կառավարության որոշմամբ համայնքներին է նվիրաբերվել մեկական հրշեջ ավտոբաք, մշակվել են ստանդարտ գործողությունների ընթացակարգեր, կազմակերպվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ուսուցում, ընդունվել է որակավորման քննություն և 39 կամավորների շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս:

Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում ԱԻՆ ՓԾ կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ» և PPRD-3 ծրագրերի շրջանակներում:

Հաշվետու ժամանակագատվածում, Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, իսկ Կոռնիձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» թիվ 1813-Ա որոշմամբ Տեղ համայնքին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք: ԵԱՀԿ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզում և Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանում անտառային հրդեհների ժամանակ համատեղ հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանւ նպատակով հրշեջ կամավորական խմբեր ձևավորելու ուղղությամբ:

Տարվա ընթացքում շնորհվել է 722 որակավորման դաս, որոնցից 8-ը՝ միջազգային կարգի: Վերապատրաստվել են 479 փրկարարական ծառայողներ, որից 127-ը INSARAG IEC միջազգային չափորոշիչներին համապատասխան, 134-ը՝ ՌՀՄԱԿ հետ համագործակցության շրջանակներում, 186-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ հետ, 29-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում, 3-ը՝ Ղրղզստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր