211652_close_icon
views-count20045 դիտում article-date 19:27 12-01-2022

Երևանում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota RAV4-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված 51-ամյա Արա Պ-ի վարած Jinbei մակնիշի և 67-ամյա Արամ Ղ-ի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն կատարող պարեկներ Արա Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը և նրանց ծառայության արդյունքում հնարավոր է եղել խուսափել խցանումից։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանի է տեղափոխելիս եղել։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր