84054 դիտում
17:00 12-01-2023
Ավտովթար Երևանում․ Ուկրաինայի 33-ամյա քաղաքացին Toyota RAV4-ով Մաշտոցի պողոտայում բախվել է Mercedes-ին ու Mazda-ին, մասամբ հայտնվելով Mercedes-ի վրա․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Տաթևիկ Ե․-ն իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Մաշոտցի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 35-ամյա Արսեն Ի․-ին պատկանող Mercedes C200 մակնիշի և 32-ամյա Գևոգ Ն․-ի կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու պարեկ Ալբերտ Մարաբյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փոձաքննության, նրանք եղել են սթափ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+