211652_close_icon
views-count51359 դիտում article-date 21:37 12-01-2022

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ճանապարհային ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում գլխիվայր շրջված ավտոմեքենա կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վերջինս տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ 

Ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։ 

Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզում են՝ հնարավո՞ր է՝ նշավ վթարի հետևանքով հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ դիմած լինեն։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Կ. Բաղյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գառնիի բաժանմունք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր