42834 դիտում
10:36 13-01-2022
Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը Հյուսիս-հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյսնը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում պարեկներ Ինգա Գալստյանն ու Նարեկ Միքայելյանը որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթար վայրում ու խցանում տեղի չունենա։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+