31248 դիտում
17:57 15-01-2022
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. «Շիրակ» օդանավակայանի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan Pathfinder-ը. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, վիրավորներից 2-ին էլ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+