63313 դիտում
11:53 02-06-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 4 Mercedes-ները, Nissan Pathfinder-ն ու Hyundai Elantra-ն. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում՝ մարզասարհի հարևանությամբ, բախվել են 25-ամյա Վարուժան Անդրեասյանի վարած Mercedes C180 մակնիշի 34 RA 044 համարանիշի, 39-ամյա Արտյոմ Վասիլյանի վարած Mercedes E220 մակնիշի 21 OՏ 212 համարանիշի, 66-ամյա Յուրի Հովհաննիսյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 GՏ 444 համարանիշի, 21-ամյա Ավետիք Թորոսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 15 VN 999 համարանիշի, 28-ամյա Սուրեն Արաբաչյանի վարած Hyundai Elantra մակնիշի 35 TA 010 համարանիշի և Վազգեն Չարիֆաֆարիքյանի վարած Mercedes մակնիշի 35 GV 196 համարանիշի քարշակ ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արմեն Մովսիսյանն ու Հրաչյա Գևորգյանը:
Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր Mercedes-ները ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել և բախումը տեղի է ունեցել Hyundai Elantra և Nissan Pathfinder ավտոմեքենաների միջև:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+