4032 դիտում
23:20 15-01-2022
«Եթե պատրաստ չենք շուկայական գնով վճարել գազի դիմաց՝ պետք է պատրաստ լինեինք ինչ-որ բան զիջել մեր ինքնիշխանությունից». Aravot.am
2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Գնաճը վերջին անգամ 4 տոկոսի սահմանն անցել էր 2014-ին։ Խմելու ջուրը 11 տոկոսով թանկացել է հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կրկին 11 տոկոսով։
Շուտով դրանց կավելանա նաև գազի սակագնի բարձրացումը։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը անդրադարձան գնաճի պատճառներին ու նաեւ գնահատեցին, թե արդյոք Կենտրոնական բանկը իր գործիքներով կարողացե՞լ է կառավարել ընդհանուր գնաճը:
Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից.
Աշոտ Խուրշուդյան. Կենտրոնական բանկի գործառույթը չի գներն իջեցնելը՝ պետք է հասկանանք: Կենտրոնական բանկի գործառույթն է՝ գների աճը 4 տոկոսից ավելին չլինի, եւ ինքը գալու է այդ միջակայքին: Եվ ինձ թվում է, անցյալ տարի, հատկապես դեկտեմբերին՝ չափից շատ էր (հիմնականում իհարկե սոցիալական, որից օգտվում է քաղաքականը) գների աճի թեման, եւ ԿԲ-ն դեկտեմբերին եւս մեկ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինձ թվում է՝ կարող էին չանել, քանի որ արդեն հասել էինք այն կետին, որ այս տարի կառավարելի կլինի գնաճը:
Հայկազ Ֆանյան. Բնականաբար, ակնկալել, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ ձեթի գինը կիջնի կամ կբարձրանա՝ այդքան էլ այդպես չի…
…Բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մյուս կողմից, վտանգվում է տնտեսական աճը: Այսինքն՝ երբ պահանջարկը զսպվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով՝ մենք ունենալու ենք ավելի քիչ տնտեսական աճ, քան ունենք:
Մանրամասները՝ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր
856 դիտում
15:23 06-11-2024
Մենք պատրաստ չենք մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով, ասելով՝ ընդունեք մեր վատ ծիրանը. Պապոյան