1597 դիտում
19:49 16-01-2022
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնանկ արվեց
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Մոտ ժամանակներս ակումբը կհայտարարի Բենիտեսին փոխարինողի անունը։ 61-ամյա մասնագետը 2021 թվականի հուլիսից էր գլխավորում «Էվերթոնը»։ Իսպանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։
ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Էվերթոնը» պարտվեց առաջնության ետնապահ «Նորվիչին» (1-2)։, ինչն էլ լցրեց ակումբի ղեկավարության համբերության բաժակը: ԱՊԼ-ի վերջին 13 խաղում «Էվերթոնը» կարողացել է միայն մեկ հաղթանակ տանել։
19 տուրից հետո «Էվերթոնը» 19 միավոր է վաստակել և գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում։
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
15:40 28-05-2015
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հրաժարական տվեց
2485 դիտում
18:32 21-11-2021
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սուլշերը պաշտոնանկ արվեց
1916 դիտում
10:53 26-05-2015
«Ռեալի» նախագահը ակնարկում է, որ թիմի հաջորդ մարզիչ կարող է լինել Ռաֆայել Բենիտեսը
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին