211652_close_icon
views-count2003 դիտում article-date 10:53 26-05-2015

«Ռեալի» նախագահը ակնարկում է, որ թիմի հաջորդ մարզիչ կարող է լինել Ռաֆայել Բենիտեսը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկայացրել է, թե ինչ նախապատվություններ ունի թիմի հաջորդ մարզիչի ընտրության հարցում: «Լավ կլիներ, որ նոր գլխավոր մարզիչը իսպաներեն լեզվի տիրապետեր: «Մամուլի ասուլիսից առաջ ես խոսել եմ Կառլո Անչելոտիի հետ: Կարող եմ միայն ասել, որ նա ջենթլմեն է և ամեն ինչ հասկանում է: Ֆուտբոլիստներն ասում էին, որ Անչելոտին իրենց դուր է գալիս: Ես ունեմ նույն զգացմունքները: Մեր երկրպագուները սիրում են Կառլոյին: Նա մեր պատմության մի մասնիկն է: Թե ինչը այս մրցաշրջանում այնպես չգնաց. Չեմ ցանկանում մանրամասների մեջ խորանալ», ասել է Պերես: Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Նշենք, որ երեկվանից «Ռեալի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարվում «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ, իսպանացի Ռաֆայել Բենիտեսը: ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնզետին հայտարարել է, որ Բենիտեսի նշանակումը արդեն հաստատված փաստ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր