211652_close_icon
views-count3146 դիտում article-date 17:38 17-01-2022

Կովիդի դեմ սահմանափակումները խոցում է միջին տարիքի մարդկանց. Բողոքի ակցիա առողջապահության նախարարության դիմաց. ՈՒՂԻՂ. News.am

Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ, հայտնում է News.am-ը։

Մասնավորապես, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, հանրահավաքի պատասխանատու, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի  տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց, իսկ այն գործիքակազմը, որ կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում են միջին տարիքի մարդկանց, այսինքն աշխատող մարդկանց:

Նրա խոսքով, իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտեֆիկատ, այլ գործիքակազմ չունեն։

«Նոր սահմանափակումները չի բերելու նրան, որ եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, վստահ եմ, միայն ռեստորանում սնվելու համար չի գնալու պատվաստվի»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ փորձ է արվում նաև երեխաներին պատվաստելու ճանապարհով գնալ, նաև գալու է մի օր պատվաստվածներից էլ են ուզելու ՊՇՌ սերտեֆիկատ։

Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին, յուրաքանչյուր քաղաքացի իր ազատ կամքով պետք է որոշի՝ պատվաստվի, թե ոչ, պետության խնդիրը պետք է լինի օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել։

Ակցիայից մասնակիցներից մեկը նշեց, որ բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ. «Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում։ Բնականաբար, ամենավատ բաներն եմ մտածում»,- նշեց քաղաքացին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր