211652_close_icon
views-count2233 դիտում article-date 00:03 18-01-2022

Լևանդովսկին ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացավ ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և մարզական լրագրողների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել մի քանի անվանակարգերի հաղթողները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթող դարձավ «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Հիշեցնենք, որ Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն էին Կարիմ Բենզեման («Ռեալ»), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա», Դորտմունդ), Ժորժինյոն, Նգոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Նեյմարը (երեքն էլ՝ ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր