1625 դիտում
10:52 18-01-2022
Պետք է ստեղծվեն օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար․ «Հայաստանի Հանրպետություն»
«Հայաստանի Հանրպետություն» թերթը գրում է․ «Այսօր հիմնական հարցը, որը հնչում է մեր հասարակության շրջանում, հետեւյալն է՝ արդյո՞ք Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր երկրում առավել խիստ է դրված ՀՀ զինված ուժերի բարեփոխումների եւ ժամանակակից սպառազինությամբ զինվելու հրամայականը: Այն ապահովելու համար առաջին հերթին պետք է հզորացվի ՀՀ տնտեսությունը: Պնդել, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը կամ հարաբերությունների հաստատումն առաջին պայմանն է տնտեսության զարգացման համար, հեռու է տնտեսական անալիտիկայի տրամաբանությունից:
ՀՀ տնտեսության զարգացման համար առաջին հերթին համակարգային փոփոխությունների եւ զարգացման ռազմավարական ծրագրերն է անհրաժեշտ կյանքի կոչել, իսկ այս դեպքում Թուրքիայի հետ սահմանների բացումն ամենեւին առաջնային պայմաններից չէ: Դրանց փակ լինելու պայմաններում էլ թուրքական ապրանքները Բաթումիի եւ Բավրայի սահմանային անցակետերով միշտ էլ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն գյուղմթերքը, հագուստը եւ շինանյութը, այլեւ տարբեր արտադրությունների, մասնավորապես՝ տեքստիլ արտադրության հումքը:
Սահմանների բացումն առավելագույնը կարող է որոշակի չափով նվազեցնել թուրքական ապրանքների փոխադրման ծախսերը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում մեծ տոկոս է կազմում գնաճը, մասնավորապես հագուստը միայն վերջին մեկ տարում թանկացել է 20 տոկոսով, ապա սահմանների վերաբացումը էական ազդեցություն չի կարող ունենալ ներմուծվող ապրանքի ինքնարժեքի վրա: Որոշակի դրական արդյունքներ կարձանագրվեն Իրանից Հայաստան երկաթգծով ապանքներ տեղափոխելու, դրանք Վրաստան, ինչպես նաեւ լաստանավերով Ռուսաստան տարանցման առումով: Ավելին՝ սահմանների բացման դեպքում խնդիրներ կարող են առաջանալ հայկական գյուղատնտեսության եւ տեքստիլ արտադրության համար, որոնք կարող են չդիմանալ թուրքական էժան, թեկուզ՝ շատ ավելի անորակ ապրանքների մրցակցությանը:
Մյուս կողմից էլ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան, հատկապես ծառայությունների ոլորտ, կարող է խնդիրներ առաջացնել, նաեւ՝ հայրենի արտադրողների, թուրքական ապրանքներին մրցակից ապրանքներ արտադրողների եւ այլ երկրներից դրանք ներկրողների համար: Վերոհիշյալ բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն, եւ ստեղծվեն համապատասխան հակազդող օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1457 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»