211652_close_icon
views-count10575 դիտում article-date 15:43 18-01-2022

Մի հատ մեր դեմքերին նայեք, Սեյրան Օհանյանից սկսած մի հատ նայեք, հետո․ Գեղամ Մանուկյանը՝ թուրքական ազդեցության գործակալներ շահարկումների մասին

Tert.am-ը գրում է. Տպավորություն կա որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին օժտում են անձեռմխելության ևս մեկ շերտից, հանկարծ իրեն չքննադատեք, որովհետև ինքը բանագնացն է։ Այս մասին այսoր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ անձնապես չէ, որ քննադատվում է Ռուբեն Ռուբինյանը։ «Թեև անձնապես ևս կարելի էր քննադատել երեկվա օրվա դրվագով և ասել՝ պարոն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է նման դժվարին բանակցային պրոցեսում Հայաստանում ներկայացնել, բայց քննադատվում են բոլոր գործընթացները, որոնք նա ներկայացնում է հայ–թուրքական հարաբերություններում»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե ինչ օրակարգով է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում Ռուբեն Ռուբինյանը։ «Վերջապես ինչ ճամպրուկով է, որ Ռուբեն Ռուբինյանը գնացել է բանակցությունների, կա՞ն հստակ կարմիր գծեր, սահմանափակումներ, որի շրջանակում Ռուբեն Ռուբինյանը այդ բանակցություններում ներկայանում է»,–ասաց նա։

Նա նաև անդրադարձավ ԱԺ–ում հնչող շահարկումներին։ «Շատ շահարկվեց մի բան՝ թուրքական  ազդեցության գործակալներ, բաներ, այստեղ ակնարկներով ելույթ էլ ունեցավ, մի հատ մեր դեմքներին նայեք, Սեյրան Օհանյանից սկսած մի հատ նայեք, հետո խոսեք»,–ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ Գեղամ Մանուկյանի ելույթին և նշեց, որ ինքն ամենևին դեմ չէ քննադատություններին։

 Նա նշեց, որ խորհրդակցել է բանագնացների և նախկինում բանակցողների հետ և շարունակելու է խորհրդակցել։ «Ասեմ ավելին՝ եթե դուք նմանատիպ ցանկություն ցուցաբերեք որպես երկարամյա լրագրող ձեզ հետ նույնպես կխորհրդակցեմ»,–ասաց նա և նշեց, որ իրենց քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմաններին։ Նա կոչ արեց ընդդիմադիր խմբակցությունները ևս հայտարարեն, եթե իրենք կողմ են։

Նմանատիպ նյութեր