211652_close_icon
views-count6222 դիտում article-date 09:31 14-10-2016

ՊՆ աշխատակիցները նեղացած են Սեյրան Օհանյանից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ հայկական մտածողության նախարարների սրտով այդքան էլ չէ։ «Իրավունքի» տեղեկություններով՝ կրճատումների ծանր բեռը բաժին է ընկել Սեյրան Օհանյանին։ 50 տարեկան մոտ 100 աշխատակից է կրճատվել Պաշտպանության նախարարությունում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները նեղացած են նախկին շեֆից (որն էլ իր հերթին է նեղացել իշխանությունից), քանի որ Օհանյանը, որին տեղեկացրել էին չվերանշանակվելու մասին, կարող էր օպտիմալացման հրամանի ստորագրումը ձգել և թողնել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր