26924 դիտում
13:40 25-01-2022
Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
20770 դիտում
21:22 31-12-2021
Արտակարգ դեպք Երևանում. ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով Mercedes ML-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ