211652_close_icon
views-count68166 դիտում article-date 17:46 26-01-2022

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. «Վեոլիա Ջուր» ընկերության 2 աշխատակցի քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել դիտահորից և տեղափոխել հիվանդանոց. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող դիտահորում աշխատանքներ կատարելու ընթացքում 2 աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է, և տուժածներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից դիտահորում գտնվող 2-րդ աշխատակցին տեղի ուժերով դուրս են բերել։

Օպերատիվ են գործել նաև Արթիկի հվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 58-ամյա Հ. Ադամյանը և 64-ամյա Կ. Կալաջյանը։

Վերջիններս տեղափոխվել են ածխաթթու գազից թունավորման նախանշաններով։ 

Կ. Կալաջյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ. Ադամյանինը՝ միջին ծանրության։ 

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր