20358 դիտում
11:52 28-07-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. դիտահորից առատորեն դուրս հոսող խմելու ջրի հոսքը կարճ ժամանակում դադարեցվեց «Վեոլիա Ջուր» ընկերության արագ արձագանքման շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող դիտահորից սկսել էր առատորեն դուրս հոսել խմելու ջուր՝ դժվարեցնելով մեքենաների երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերություն աշխատակիցները և դադարեցրել ջրի արտահոսքը:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրախողովակի վթարվելու պատճառով ջուրն անխնա հոսում էր, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերության արագ արձագանքման շնորհիվ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+