211652_close_icon
views-count2563 դիտում article-date 16:34 27-01-2022

ԱՄՆ-ի և Լեհաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրադրությունը

ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

«Ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ հաստատուն հավատարմությունը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ներուժի մեծացմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ նախարարները քննարկել են «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության շարունակվող չհրահրվող ավելացումը», ինչպես նաեւ «կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում զսպման ուժեղացման շուրջ»:

Երկու երկրների նախարարներն «ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության պահպանման կարեւորությունը եւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս օրհասական ժամանակներում», նշել են Պենտագոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր