21651 դիտում
09:13 28-01-2022
ԱՄՆ-ն, ի պատասխան Ռուսաստանի պահանջներին, հորդորել է վերականգնել հրթիռների մասին պայմանագիրը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջին ի պատասխան առաջարկել է համաձայնության գալ միջուկային զենքի սահմանափակման շուրջ։ Դա կարող է դառնալ միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագիրը վերահաստատելու պատճառ: Հիշեցնենք, որ պայմանագիրն ավարտվել էր 2019 թվականին։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Մոսկվային հանձնված փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են նաև Ռուսաստանի հետ քննարկել զորավարժությունների փոխադարձ սահմանափակումները։ Մասնավորապես, առաջարկվում է դրանք անցկացնել սահմաններից հեռու, որպեսզի զորավարժությունները չընկալվեն որպես հարևան երկրի վրա հարձակման նախապատրաստություն։
Միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից 1987 թվականին։ Փաստաթուղթն արգելում էր երկու այս երկրներին մշակել, ծառայության մեջ դնել և զարգացնել ցամաքային բալիստիկ և թեւավոր հրթիռներ։ 2018 թվականին Միացյալ Նահանգները հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին, իսկ 2019 թվականին այն դարձավ անվավեր։ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր 9M729 հրթիռի մշակման պատճառով պայմանները խախտելու մեջ։ Ռուսաստանը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ հրթիռի հեռահարությունը չի գերազանցում 500 կիլոմետրը։
Անցյալ տարվա աշնանից ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Արեւմտյան երկրները խոսում են հարեւան երկիր ռուսական ներխուժման իրական սպառնալիքի մասին։
Մոսկվան հերքում է ներխուժման ծրագրերը. Արևմտյան երկրներն ասում են, որ եթե դա տեղի ունենա, իրենք «աննախադեպ» պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։
Անցյալ տարվա դեկտեմբերին, Ռուսաստանը մի շարք պահանջներ ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, մասնավորապես՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից և Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների և ԱՄՆ միջուկային զենքի տեղակայումից:
Հունվարի բանակցությունները հաջողության չհանգեցին, բայց կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումը։
Հունվարի 26-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել ռուսական պահանջների մասին գրավոր պատասխանները։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվի և ակնկալում է, որ Ռուսաստանը նույնպես գաղտնի կպահի այն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ուրացել ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսին է նոր անդամների մուտքի համար Դաշինքի բաց լինելու քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր
4189 դիտում
13:51 26-06-2017
Ռուսաստանը պատասխան ունի Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Վ. Շամանով
7589 դիտում
10:31 25-03-2022
Ռուսաստանի կողմից քիմիկան զենք կիրառվելու դեպքում, մենք կտանք համարժեք պատասխան. ԱՄՆ-ի նախագահ․ «Ամերիկայի ձայն»
1299 դիտում
16:48 05-12-2014
Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է չանտեսել հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»