211652_close_icon
views-count52923 դիտում article-date 12:38 31-01-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 45-ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը։ 

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ 

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ «մանիպուլյատորով» դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ 


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր