211652_close_icon
views-count8601 դիտում article-date 14:48 31-01-2022

Իմ մտքով չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ նախագահի պաշտոնի մասին գոնե մտածող մարդ. Վահագն Խաչատուրյան. News.am

Քանի որ այս պահին դեռեւս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որեւէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է, փոխանցում է News.am-ը։ 

«Դեռեւս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաեւ այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ  ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաեւ որպես այսօրվա կառավարության անդամ, նաեւ քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:

Հարցին, թե ո՞ր պաշտոնում ավելի շատ օգուտ կտա, Խաչատուրյանն արձագանքեց. «Բարդ հարց եք տալիս, այն պաշտոնում, որտեղ գտնվում եմ, այս 6 ամսում ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետեւ տեսնում եմ նաեւ հեռանկարները: Հիմա համոզված եմ, որ շատ ավելի անելիքներ կարող ենք անել, որովհետեւ մեր նախարարությունում կա շատ լավ աշխատող թիմ եւ ամենակարեւոր, կառավարությունում կա հասկացողություն գնահատելու այն ամենը, ինչ արել ենք եւ ուզում ենք անել: Հավատացած եղեք, որ շատ ծրագրեր կան, որոնք կարվեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր