211652_close_icon
views-count2906 դիտում article-date 21:58 29-09-2021

Որ Տոնոյանին ինչ-որ պահի պետք է պաշտոնազրկեին ու քրեական հետապնդման ենթարկեին, մտածող որեւէ մարդ չէր կասկածում. Հասրաթյան

Որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին «թավշյա հեղափոխականները» ինչ-որ պահի պիտի պաշտոնազրկեին, իսկ այնուհետև ենթարկեին քրեական հետապնդման, որևէ մտածող մարդ չէր կասկածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Որ նույնը պիտի կատարվեր երկրի ռազմական գերատեսչության շատ-շատ պատասխանատու պաշտոնյաների և, մասնավորապես, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի կամ ռազմական ավիացիայի նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի նկատմամբ, ևս կասկածից վեր էր...

Սակայն այդ ամենը մտածող մարդու համար սպասելի էր ոչ թե նրա համար, որ նրանք «անմեղ» լինելով հանդերձ կարգվելու են մեղավոր, այլ, որ ժամանակին նրանցից ամեն մեկը, կամավոր թե պարտադրված, համակարծիք էր երկրի վզին փաթաթված «թավշյա հեղափոխության» գաղափարներին: Այս ամենով հանդերձ, սա ամենևին էլ այն պահը չէ, երբ կատարվածը պետք է ընկալենք դանտոնյան ոգով ազդարարված այն ճշմարտությամբ, թե իբր «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Սա այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած անհեռատես քայլ օրինաչափորեն տանելու է այնտեղ, որտեղից դուրս գալով՝ դու զրկված ես լինելու ինքդ քեզնից»,- գրել է Հասրաթյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր