211652_close_icon
views-count1390 դիտում article-date 19:36 31-01-2022

Պատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կնվազի․ փոփոխություններ` ինքնամեկուսացման ժամկետներում

«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Նոր փոփոխությունների համաձայն ՝ Հայաստանի Հանրապետությունում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները: Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման  միջոցառումներ։

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից և տարածվում են նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

Նմանատիպ նյութեր