211652_close_icon
views-count3452 դիտում article-date 17:40 01-02-2022

Նախկին ռազմագերի Արեն Արամյանն ազատ կարձակվի. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է. փաստաբան

Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան  Արա Կարապետյանը։

«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։

Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը», - գրել է փաստաբանը:

Հիշեցնենք,որ նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։

Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նմանատիպ նյութեր