22119 դիտում
18:25 03-02-2022
Խոշոր ավտովթար Գորիս-Արցախ ճանապարհին. ЗИЛ 130 կցորդիչով բեռնատարը կողաշրջվելով հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի կցորդիչով բեռնատարը Գորիս-Արցախ ավտոճանապարհի 3.9–րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+