211652_close_icon

Արսեն Սարդարյան․ «ԲԴԽ-ն կարծես, թե թշնամություն է անում օբյեկտիվ եւ անկախ դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում». aravot.am

views-count2008 դիտում article-date 20:58 03-02-2022
aravot.am-ը գրում է. «Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում սկսած քննիչի, դատախազի, նաեւ դատավորի աշխատանքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով. դրանք հետեւյալն են՝ օրենքի եւ խղճի առաջ իմ պատասխանատվությունը։

Ես կարծում եմ, որ այս գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում, սրանք միմիայն ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։

Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը։

Հիշեցն ենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր