21572 դիտում
19:43 04-02-2022
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Audi-ն ու 2 Opel. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖԵՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Վեգա»-ի դիմաց, բախվել են BMW, Audi և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այդ թվում՝ վնասված:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութւան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարների աշխատանքը չխոչընդոտելու համար պարեկներ Սուրեն Փաշայանն ու Նարեկ Սուքիասյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջանա, ինչը նրանց հաջողվել է:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+