17809 դիտում
22:29 07-09-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Ford Transit-ը. Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Կոմֆորտ» շինանյութի հարևանությամբ, բախվել են 40–ամյա Անի Հ.-ի վարած Mercedes E320 մակնիշի, 57-ամյա Գուրգեն Վ.-ի վարած Audi մակնիշի և 48-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Audi -ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչից հետո 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիերը և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին ու բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին:
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբոլնները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արտակ Մանուկյանի գլխավորութամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Խաչատրյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+