27977 դիտում
17:59 05-02-2022
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes Viano-ն ու Lada Largus-ը. վերջինս կողաշրջվել է, վարորդի անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Mercedes Viano մակնիշի և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 7-ամյա Անգելինա Պ.-ն և 13-ամյա Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդ Զ. Պետրոսյանի երեխաներն են:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+