7380 դիտում
14:56 06-02-2022
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը