34538 դիտում
21:46 07-02-2022
Հայաստանի քիքբռնցքամարտիկները փառահեղ հաղթանակով վերադարձան Ռուսաստանի բաց առաջնությունից. 4 մարզիկ, 4 չեմպիոնական տիտղոս. նրանց մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացավ քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները:
Հայաստանից մասնակցում էր Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն:
Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ:
Մյուս չեմպիոններն էին՝ Նարեկ Նշանյանը, Ռոբերտ Կարապետյանը և Յուրի Կարապետյանը:
Մրցաշարից մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից:
Այսօր՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեց չեմպիոններին և նրանց մարզիչներին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշեցին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 397+
397+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)