211652_close_icon
views-count2308 դիտում article-date 23:04 08-02-2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք

Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5խմ և 11խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 ՀՀ դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

 

Նմանատիպ նյութեր