47218 դիտում
19:04 11-02-2022
2 օր շարունակ Մարտունու և Եղեգնաձորի ճանշինականների գերազանց աշխատանքի արդյունքում Վարդենյաց լեռնանցքը դարձել է անցանելի. ճանշինականները աշխատել են 24 ժամ, այդ թվում՝ բքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 օր է, Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ճանապարհահատվածի՝ ժողովրդին հայտնի Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքում Մարտունու և Եղեգնաձորի Ռաֆէլգրիգ ՓԲԸ ճանշինի ծառայողները հսկայական աշխատանքներ են կատարել նշված 45 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, ինչի շնորհիվ երթևեկությունը անցանելի է դարձել:
Մարտունու և Եղեգնաձորի Ռաֆէլգրիգ ՓԲԸ Ճանշինականները 2 օր շարունակ հատուկ տեխնիկաներով հեռացրել են ճանապարհից մոտ 2-3 մետր բարձրության ձյան շերտը:
Աշխատանքները ճանշինականները կատարել են մեծ դժվարությամբ, քանի որ որոշ հատվածներում իր սև գործն է արել նաև բուքը: Ճանապարհը մաքրելուց հետո ուժեղ բուքը այն նորից լցնում էր ձյան շերտով:
Հիմա շնորհիվ ճանշինականների՝ ճանապարհը անցանելի է: Մնում է որոշ վայ վարորդներ իրենց ականջներին օղ անեն ու նշված ճանապարհահատվածով երթևեկեն ձմեռային անվադողերով, իսկ այդ մասին օրեր շարունակ զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություններ են տարածում Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
10:04 29-02-2016
Ժամը 09:30-ի դրությամբ Եղեգնաձորի կողմից բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը