211652_close_icon
views-count34078 դիտում article-date 18:53 28-02-2019

Ճանապարհային ոստիկանների ու Կոտայքի մարզի ճանշինականների շնորհիվ Երևան-Սևան ավտոճանապարհին մի քանի ժամ շարունակ ուժեղ բքի պայմաններում կատարվում էին ձնամաքրման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, վաղ առավոտից Կոտայքի մարզի ճանշինականները հատուկ տեխնիկաների միջոցով ժամեր շարունակ աշխատանքներ էին կատարում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի, Չարնցավանի, Հրազդանի վարչական տարածքներում՝ ճանապարհից հեռացնելով ձյունը։ Բազմաթիվ բեռնատար ավտոմեքենաներ ժամանակավորապես չէին կարողանում տեղաշարժվել, քանի որ ճանշինականների կողմից ճանապարհը մաքրելուց հետո ուժեղ բուքն իր սև գործն էր անում՝ ձյունը բերում և լցնում էր մաքրած ճանապարհներին։ Մինչ ճանշինականները ճանապարհներն էին մաքրում, ճանապարհայինոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատարներ Տիգրան Քոթանջյանի և Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ հետևում էին ճանապարհային երթևեկությանը, որպեսզի արհեստական խցանումներ տեղի չունենան և շնորհիվ ՃՈ ծառայողների՝ ոչ մի ավտովթար տեղի չունեցավ։ Վարորդները, տեսնելով, թե ինչպես էին ճանշինականներն աշխատում, ասում էին. «Որ ուզենան, լավ էլ ջիգյարով կկպնեն գործի, թե չէ, գլուխ են պահում։ Հեչ չես ասի երեկվա մասին, եթե երեկ բարձիթողի էին մատնված ձնամաքրման աշխատանքները, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր