211652_close_icon
views-count12291 դիտում article-date 21:19 13-02-2022

Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ դեպքում ռուսներն ավելի են մերձենալու թուրքերի հետ. Սևան Ղազարյան

Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ դեպքում ռուսներն ավելի են մերձենալու թուրքերի հետ։ Փաստն այն է, որ հենց 2014 թ. Ղրիմի բռնակցումից հետո սկսվեց ռուս-թուրքական սիրավեպը, որի արդյունքում 2020թ. թուրքերն ի վերջո հայտնվեցին Աղդամում, իսկ ռուսներն Արցախը կիսեցին Ադրբեջանի հետ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սևան Ղազարյանը:

Չնայած Ուկրաինայի հարցում արտաքուստ հակադրությանը, հենց Թուրքիան էր որ միջազգային մեկուսացման ու արևմտյան սանկցիաների տակ հայտնված Ռուսաստանի համար դարձավ տնտեսական փրկօղակ։ Բանը հասավ այնտեղ, որ 2020թ. գործարկվեց «թուրքական հոսքը» գազատարը, որ ռուսների ձեռամբ Թուրքիան դարձնում է գազային հանգույց։ Ավելին՝ ռուսներն անգամ չխորշեց թուրքերի հետ կիսվել միջուկային տեխնոլոգիաներով։ Ինչպես հայտնի է Ռոսատոմը պատրաստվում է 2023 թ գործարկել Աքքույուի ատոմակայանը, որն առաջինն է Թուրքիայում։ Սա թերևս ռուսների յուրահատուկ նվերն է Թուրքիայի հիմնադրման 100 ամյակին, որում իրենք առանցքայի դեր ունեն...

Իսկ մինչ այդ 2015թ. ռուսներն արդեն Սիրիա էին մտել, թուրքերը Ֆ-16-ով ռուսական Ս-24 էին խոցել, Անկարայի կենտրոնում ռուս դեսպան էր սպանվել, Էրդողանը Պուտինից ներողություն էր խնդրել, Լավրովի պլան էր ի հայտ եկել, ապրիլյան քառօրյա էր տեղի ունեցել, Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կանխվել, Էրդողանը ամերիկացիներին էր մեղադրել, 2.5 միլիարդի ռուսական S-400 էր գնվել, 2020թ Իդլիբում ռուս-թուրքական հրադադար էր կնքվել, Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին հօգուտ ռուսների թուրքական զորքեր էին դուրս բերվել հյուսիսային Սիրիայի մի շարք դիքերից, իսկ վերջում միասին հայտնվել էին Աղդամում...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր