211652_close_icon
views-count17342 դիտում article-date 23:05 26-09-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է գովազդային վահանակին. կա վիրավոր. ավտոմեքենայի վրայից շարժիչն ու գազաբալոնը պոկվել ու շպրտվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ  Էդգար Հովհաննիսյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 24/7 հասցեի դիմաց բախվել է դեպի Բագրատունյաց պողոտա տանող ուղեմասի աջ կողմում առկա գովազդային վահանակի երկաթյա սյանը և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Հովհաննիսյանը, ում առաջինը օգնության են հասել  քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնի 3–րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աբիկ Խալաթյանն ու Հրաչյա Մկրտչյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ա. Համզոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի շարժիչն ու գազաբալոնը պոկվել ու մի քանի մետր շպրտվել են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր