211652_close_icon
views-count46620 դիտում article-date 22:35 15-02-2022

Ողբերգական դեպք Երևանում. 59-ամյա վարորդը Mercedes-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել պատին. դին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 խումբը՝ խմբի պետ Վարազդատ Սեդրակյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային  ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:

Փրկարարները Mercedes  մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս  են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին և  մոտեցրել օպերատիվորեն  ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Գագիկ Գրիգորյանը:

Փաստի առթիվ  Տ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր