211652_close_icon
views-count30157 դիտում article-date 15:35 08-11-2015

Ողբերգական դեպք Երևանում. Renault մակնիշի ավտոմեքենայի 52-ամյա վարորդը մեքենան վարելիս ղեկին հանկարծամահ է եղել և բախվել Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովսեփյանը վարելով Renault մակնիշի 202 OP համարանիշի ավտոմեքենան` բախվել է կայանված վիճակում գտնվող 38-ամյա Անդրանիկ Ստեփանյանին պատկանող Mercedes մակնիշի 32 LO 895 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վարորդ Ա. Հովսեփյանը երթևեկելու ընթացքում հանկարծամահ է եղել և տեղի է ունեցել բախումը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Renault-ի վարորդը աշխատում էր «AQUA» տաքսի ծառայությունում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր