211652_close_icon
views-count1553 դիտում article-date 13:14 17-02-2022

Ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. Քոչարյան. ՍպուտնիկԱրմենիա

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է SputnikArmenia.am-ը։

Իսկ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո, ըստ Քոչարյանի, մի շարք ապրանքների համար խնդիրներ են լինելու` առաջին 5 տարիներին մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու։

Նրա խոսքով` մինչ օրս չկա լրջագույն հաշվարկ, թե ինչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո։ Սակայն սա, ըստ Քոչարյանի, չի նշանակում, որ պետք չի դրան գնալ, պարզապես պետք է 3-5 տարվա ծրագիր ունենալ շուկան պաշտպանելու համար։Քոչարյանը հավելեց, որ հայ–թուրքական սահմանը բացելուց թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան մենք։ Իսկ սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։

Նմանատիպ նյութեր