211652_close_icon
views-count117504 դիտում article-date 16:03 17-02-2022

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանում իրականացվել է գաղտնի օպերացիա, հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը, հանցագործություն, որի մեջ շրջանառվում են հայտնի մարդկանց անուններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։ Այն ՀՀ ոստիկանապետի հրամանով դրվել է ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա։ 

Վերջին ամիսներին ոստիկանությունն ու ենթակա ստորաբաժանումները բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների համար հետախուզվող անձանց են հայտնաբերել, այդ թվում՝ ԱՊՀ-ում և արտերկրում։ 

Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալԱ. Հովհաննիսյանի, քրեական ոստիկնոթյան գլխավոր վարության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Հույժ գաղտնի»անունը, և արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Նրա նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, քանի որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդությւոն էր ներկայացրել դատարան, և դատարանըբավարարել էր միջնորդությունը։ 

Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցների փաստով:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր էին խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր