49820 դիտում
17:00 03-02-2023
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարած, աղմկահարույց դեպքով հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը, ում կրակոցից 1 հոգի մահացել է, 1-ը՝ վիրավորվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ ցանկացած քրեորեն պատժելի արարք կատարած հետախուզվող ուշ, թե շուտ հայտնաբերվելու է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում էլ քրեական հետախույզները Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Ավետիսյանին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ներգրավված է եղել որպես մեղադրյալ։
Նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում։ Եվ մի քանի տարի նա իրեն զգացել է «ինչպես ձուկը ջրում»։ Սակայն ոստիկանության ծառայողները հսկայածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում կարողացան ճշտել նրա գտնվելու վայրը։ Ու երեկ էլ դրական արդյունքի հասան։ Ու առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Գ․ Ավետիսյանը հայտնաբերվեց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Շենգավիթի բաժնից այնուհետև ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիետի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դեռ հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի ընդհանուր իարավասության դատարան էր դիմել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեր 2-ամսյա կալանքը, ինչը դատարանը բավարարել էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, 2019թ օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «ձախ ազդրի հրազենային վնասում, աջ ազդրի ստորին հրազենային վնասում և աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ 51-ամյա Սահակ Վարդանյանը և Երևան քաղաքի Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Որոշ ժամանակ անց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Հ. Առաքելյանը, գիտակացության չգալով, մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործանարային համարի, «Մակարով» տեսակի ատրճանակի 8 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի պարկուճ, 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակի պարկուճ և 2 հատ գաղտնի փականով դանակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+