211652_close_icon
views-count15632 դիտում article-date 15:51 18-02-2022

Արսեն Ջուլֆալակյան. 2-րդ նախագահը իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեք ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ, դիտեք նրա երեկվա մամլո ասուլիսից առնվազն այս 4 րոպեն»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը, երբ ունենք վաղուց արդեն ապացուցված երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող առնվազն ստախոս անձնավորություն, բայց դեռ շարունակում ենք լսել նրա ստերը և չենք ստուգում դրանցից և ոչ մեկը՝ այդ թվում մասնագիտական հանրության ծանրակշիռ մեծամասնությունը:

Նաև դրանից է, որ այսքան աղետից հետո այդ ստերն ու մանիպուլյացիաները դեռևս էֆֆեկտիվ են և շարունակում են կործանարար հետևանքներ ունենալ պետության համար:

Հ.Գ. գրառումների մեջ կդնեմ նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման արդյունքները…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր