211652_close_icon
views-count1395 դիտում article-date 09:09 04-07-2014

Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը: Մենք չենք վստահում մեր պատգամավորներին, որոնք գնում են կամ չեն գնում սահմանամերձ գյուղեր, չենք վստահում կառավարությանը՝ անկախ նրանից՝ այն փոխհատուցում է, թե չի փոխհատուցում: Մենք, բնականաբար, չենք վստահում նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ կասկածելով, որ սակագին նշանակելիս այն առաջնորդվում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ հաշվարկներով: Մենք վստահ չենք, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված և համարակալած քարերը նորից որևէ տեղ կմոնտաժվեին: Եվ այդ անվստահության համար հիմքեր ունենք, քանի որ 2000-ականներից սկսած՝ ապամոնտաժվել և համարակալվել է այդպիսի մոտ երեք տասնյակ շենք, և այդ համարակալած քարերի ճակատագիրն անհայտ է: Իհարկե, 74 թվականից հետո ծնվածներն էլ չեն հավատում, որ իրենցից հիմա փող են հավաքում, որ նրանք 45 տարի հետո լավ ապրեն: Կարդացեք այս տողերը և մի պահ մտածեք՝ իսկ կա՞ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ, որին դուք հավատում եք, և նրա խոսքը կամ գործը ձեր մեջ կասկածներ չի առաջացնի»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր