211652_close_icon
views-count2274 դիտում article-date 20:11 20-02-2022

Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն. Ռուբեն Մելիքյան

«Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»)»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Ինչու՞։ Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում (հղումը՝ ստորև), որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։

Մինչդեռ քրգործեր են հարուցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր նիկոլ փաշինյանին անվանում են օրինակ «թափթփուկ» կամ «համբալապետ»։
Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր