211652_close_icon
views-count3796 դիտում article-date 11:20 21-02-2022

Կեցցե՛ս, ուսապարկային համույթ. ԱԺ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացրած «Շուշիի հռչակագիրը». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է. Կեցցե՛ս, ուսապարկային համույթ։
Այսօր ԱԺ քաղաքական մեծամասնությունը ըստ էության վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացրած «Շուշիի հռչակագիրը»։

Իշխող ուժի ներկայացուցիչները ցուցաբերեցին պրկված երեսպաշտություն, հռչակագրում ձևակերպումների նկատմամբ դիվանագիտական ընկալման՝ բացարձակ տգիտություն, քաղաքական անձնագրերը կապիտուլյացիա ստորագրած անձին հանձնածների կողմից՝ բացաձարկ իմպոտենտություն։

Նաև ականատես եղանք տրագիկոմիզմի հերթական դրսևորման, երբ ՔՊ-ի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընդունված Շուշիի հռչակագրի համար մեղադրեցին նախկիններին:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, կարծում եմ, պետք է քննարկեն եւ արմատապես փոխեն իրենց հետագա մասնակցության հարցը խարհրդարանական աշխատանքներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր