4357 դիտում
09:31 22-02-2022
Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման որոշումը դատապարտվել է միջազգային հանրության կողմից․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով, ուր հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նախօրեին այս ինքնահռչակ միավորների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել են Մոսկվային` անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Բացի այդ, նրանք Ռուսաստանից խնդրել են կնքել բարեկամության ու համագործակցության պայմանագիր իրենց հետ, որը ևս աջակցություն է ստացել Պուտինի կողմից։
Ռուսաստանի նախագահն իր ուղերձում անդրադարձել է խորհդային և հետխորհդային տարիների պատմական զարգացումներին՝ շեշտելով, որ պատմականորեն այսօրվա Ուկրաինան ստեղծվել է Ռուսաստանի տարածքների հաշվին բոլշևիկյան իշխանությունների կողմից։
Ավելի վաղ Կրեմլի տեղեկության փոխանցմամբ Պուտինը հեռախոսով դրա մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարներին՝ նշելով, որ պատրաստվում է մոտ ապագայում ստորագրել ճանաչման մասին հրամանագիր։
Կանցլեռ Շոլցը և նախագահ Մաքրոնը «իրենց հիասթափությունն են հայտնել այս զարգացումների կապակցությամբ», բայց միևնույն ժամանակ «նշել շփումները շարունակելու իրենց պատրաստակամության մասին», տեղեկացնում է Կրեմլը։
Պուտինն իր որոշման մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո, որը գումարվել է երկուշաբթի օրը։ Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում, որը գրեթե ամբողջությամբ նվիրված էր նոր և նորագույն պատմության Պուտինի ընկալումներին և Ռուսաստանի հարաբերություններին Արևմուտքի հետ, նա կարճ անդրադարձավ Դոնբասում տիրող իրավիճակին:
Պուտինի այս որոշումը դատապարտվել է միջազգային հանրության կողմից: ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը թվիթերյան իր գրառման մեջ գրել է՝ Կրեմլի, այսպես կոչված, «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» ճանաչումը որպես «անկախ» միավոր պահանջում է արագ և հաստատակամ արձագանք, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ համաձայնեցնելով դրանք մեր գործընկերների հետ։ Իր հերթին Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հանդես է եկել հայտարաությամբ , ուր մասնավորապես ասված է. «Մենք ակնկալում էինք նման քայլ Ռուսաստանի կողմից և պատրաստ ենք անմիջապես արձագանքել դրան։ Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի Գործադիր կարգադրություն, որն արգելում է նոր ներդրումներ, առևտուր և ֆինանսավորում ամերիկացի որևէ անհատի կողմից Ուկրաինայի, այսպես կոչված, ԴԺՀ և ԼԺՀ շրջաններ: Այս կարգադրությունը նաև կլիազորի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, որը կգործի Ուկրաինայի այդ տարածքներում», հայտարարել է Փսակին: Նա Մոսկվայի այս քայլը որակել է «Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը թվիթերյան գրառման միջոցով դատապարտել է Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խորը մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության որոշման վերաբերյալ՝ կապված Ուկրաինայի՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ տարածքներին կարգավիճակ տալու մասին։
Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը թվիթերյան իր գրառման մեջ շեշտել է՝ «Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և մինսկյան համաձայնագրերի կոպիտ խախտումներ են»:

Նմանատիպ նյութեր
2934 դիտում
11:28 22-02-2022
Արցախի նախագահի ուղերձը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ
3100 դիտում
12:39 22-02-2022
Գարի Լինեկերը՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին. Եվրոպան պատերազմի շեմին է
2959 դիտում
16:41 22-02-2022
«5165 շարժման» հայտարարությունը Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման նախադեպի առնչությամբ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»