211652_close_icon
views-count1658 դիտում article-date 09:44 24-02-2022

ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր