211652_close_icon
views-count7124 դիտում article-date 16:00 24-02-2022

Flyone Armenia-ն սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  FLYONE ARMENIA ընկերությունից: 

Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։



FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Նմանատիպ նյութեր