2317 դիտում
09:51 25-02-2022
Ո՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»:
Այն ժամանակ, հիշեցնենք, վերոնշյալ պաշտոնը Տիրան Խաչատրյանն էր զբաղեցնում: Մի քանի տասնյակ զինվորականներ հիշյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջել՝ նշելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչեւ այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է: Ո՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, եթե ցայօր հանդուրժում են մի մարդու, ում մի տարի առաջ ասում էին, թե «նրա իրականացրած անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԳՇ պետ է ազատում պաշտոնից, իր քիմքին հաճելի նոր նշանակումներ անում, բայց սպայական ուսադիր կրողները խիստ անհասկանալի նշանակումների հետ ասես առավել քան հաշտ են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3438 դիտում
09:37 09-03-2017
Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ. ՔԿՀ պետ. «Ժողովուրդ»
1072 դիտում
07:11 19-03-2024
Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»